թ. 
 թ.  մթա  
  
Փետրվարի 4, 2012թ.
 
    ՏՈՆԱՑՈՒՅՑ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
 
Շրի-Լանկա. Անկախության օր(1948թ)
Անկախության օր (Շրի-Լանկա)
Կտտանքների արգելման միջազգային օր
 
 
ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ
 
1494- Ֆրանսուա Ռաբլե, ֆրանսիացի գրող (ՙԳարգանտյուա և Պանտագրյուել՚)

1688- Պիեր Մարիվո, ֆրանսիացի գրող (ՙՄարիանայի կյանքը՚, ՙԿալանավորների կղզին՚)

1746- Թադեուշ Կոստյուշկո, լեհ հեղափոխական, 1794 թ-ի Լեհական ապստամբության ղեկավար

1820- Բոժենա Նեմցովա, չեխ գրող (ՙՏատիկը՚, ՙՎայրի Բարան՚)

1873- Միխայիլ Պրիշվին, ռուս գրող (ՙԿոշիկները՚, ՙԱղվեսի հացը՚, ՙԺեն-շեն՚)

1880- Լուի Ալֆան, ֆրանսիացի պատմաբան (ՙԺողովուրդներ և քաղաքակրթություններ՚)

1881- Կլիմենտ Վորոշիլով, Ստալինի մերձավոր զինակիցը

1885- Կարեն Վիլսոն, կանադական սենատոր դարձած առաջին կինը

1897- Լյուդվիգ Էրհարդ, Գերմանիայի կանցլեր (1963-1966), ՙգերմանական տնտեսական հրաշքի՚ արարիչը

1898- Լաո Շե, չինացի գրող (ՙԳրառումներ կատվի քաղաքի մասին՚)

1900- Ժակ Պրևեր, ֆրանսիացի բանաստեղծ (ՙԴիտարժան տեսարան՚, ՙԾառերը՚)

1902- Չարլզ Լինդբերգ, ամերիկացի օդաչու, առաջինը, ով միայնակ անցավ Ատլանտյան օվկիանոսի վրայով

1906- Դիտրիխ Բոնհեֆեր, գերմանացի աստվածաբան, Հիտլերի դեմ դավադրության մասնակից

1906- Կլայդ Տոմբո, ամերիկացի աստղագետ, Պլուտոն մոլորակը հայտնաբերողը

1912- Վսեվոլոդ Կոչետով, ռուս գրող, ՙԼիտերատուրնայա գազետայի՚ և ՙՕկտյաբր՚ ամսագրի գլխավոր խմբագիր (ՙՇրջկոմի քարտուղարը՚)

1918- Ֆյոդր Կուլակով, ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ

1923- Բելիսարիո Բետանկուր, Կոլումբիայի նախագահը (1982-1986)

1931- Իսաբել Պերոն, արգենտինացի պարուհի, Արգենտինայի նախագահ (1974-1976)

1933- Իգոր Կվաշա, ռուս դերասան, ՙՍպասիր ինձ՚ հաղորդաշարի վարող (ՙՀանրապետության սեփականությունը՚, ՙԾղոտե գլխարկը՚, ՙԱյն նույն Մյունհաուզենը՚)

1936- Ալեքսանդրա Զավյալովա, ռուս դերասանուհի (ՙԱլյոշայի սերը՚, ՙՍտվերներն անհետանում են կեսգիշերին՚)

1939- Վիկտոր Պրուդնիկով, ռուս գեներալ, Ռուսաստանի ՀՕՊ զորքերի հրամանատար

1947- Դեն Քուեյլ, ամերիկացի սենատոր, ԱՄՆ նախկին փոխնախագահ

1964- Օլեգ Պրոտասով, ՙԴնեպրի՚ և Կիևի ՙԴինամոյի՚ ֆուտբոլիստ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, ՙԱրծաթե բուտսի՚ մրցանակակիր

 
 
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
1194- Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը հսկայական փրկագնով ազատվեց գերմանական գերությունից

1585- Ֆրանսիայի Հենրիխ III թագավորը հռչակեց Նիդերլանդների անկախությունը

1600- Պրահայի մոտ Յոհան Կեպլերն առաջին անգամ հանդիպեց իր ապագա ուսուցչի` դանիացի աստղագետ Տիկո Բրաեի հետ

1648- լեհերի դեմ զապորոժյան կազակների ապստամբությամբ Ուկրաինայում սկսվեց ազատագրական պատերազմը

1794- Ֆրանսիան իր գաղութներում վերացրեց ստրկատիրությունը

1797- երկրաշարժից ավիրվեց Էկվադորի մայրաքաղաք Կիտոն

1810- Նապոլեոնը խնդրեց ռուս իշխանուհի Աննա Պավլովնայի ձեռքը, ինչին Ալեքսանդր I-ը պատասխանեց մերժումով` պատճառաբանելով իր դստեր երիտասարդ լինելը, և խնդրեց երկու տարի սպասել

1847- Մերիլենդում կազմակերպվեց ԱՄՆ-ում առաջին հեռագրատունը

1858- Ֆրեյզեր գետի վրա (Բրիտանական Կոլումբիա, Կանադա) ոսկի հայտնաբերվեց, ինչը Կանադայում ոսկու տենդի առիթ դարձավ

1873- հիմնվեց Վինիպեգ քաղաքը (Կանադա)

1902թ Փետրվարի 4-9 – Փարիզում կայացել է երիտթուրքերի առաջին կոնգրեսը, որին մասնակցել է 60-70 մարդ

1902- ռուս ուսանողները բողոքի ակցիա սկսեցին ուսանողական կազմակերպությունների վրա կառավարական հսկողություն սահմանելու դեմ

1915- առաջին կանադական ջոկատները եկան Եվրոպա` առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու համար

1922- ՙՖորդ՚ ընկերությունը 8 մլն դոլարով գնեց ՙԼինքոլն՚ ընկերությունը

1932- Լեյկ-Պլեսիդում (ԱՄՆ) սկսվեցին ձմեռային Երրորդ Օլիմպիական խաղերը

1938- Հիտլերը լուծարեց Գերմանիայի պաշտպանության նախարարությունը` դրա փոխարեն ստեղծելով վերմախտի Գերագույն գլխավոր հրամանատարությունը

1938- Ի. ֆոն Ռիբենտրոպը նշանակվեց Գերմանիայի արտգործնախարար

1942- Կահիրեում անգլիացիները տանկերով շրջապատեցին եգիպտական թագավորի պալատը` պահանջելով անգլիամետ կառավարության նշանակում

1943- մայոր Ց. Կունիկովի ծովային դեսանտը գրավեց Ցեմեսի ծովախորշի ափամերձ ռազմահենադաշտը, որն ավելի ուշ կոչվեց ՙՓոքր Երկիր՚

1943- Ուինստոն Չերչիլը Տրիպոլիում (Լիբիա) ընդունեց անգլիական ռազմական շքերթը

1945- Յալթայում սկսվեց ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Բրիտանիայի ղեկավարների Ղրիմյան կոնֆերանսը

1945- Ուելսի հոսպիտալում գտնվող Ռուդոլֆ Հեսը` Հիտլերի նախկին տեղակալը, փորձեց հացի դանակով կտրել երակները

1945- Բելգիան ամբողջությամբ ազատագրվեց ֆաշիստներից

1947- Անգլիայում ազգայնացվեց էներգետիկայի արդյունաբերությունը

1960- ԽՍՀՄ-ը Կուբայի հետ շաքարի գնման մասին պայմանագիր ստորագրեց` շրջանցելով ԱՄՆ-ի կողմից տնտեսական բոյկոտը

1961- Անգոլայում պատերազմ սկսվեց պորտուգալական գաղութացման դեմ

1968- Գրենոբլում սկսվեցին Տասներորդ ձմեռային Օլիմպիական խաղերը (բացման արարողությունը տեղի ունեցավ ավելի ուշ)

1971- ՙՌոլս-Ռոյսը՚ հայտարարվեց սնանկ

1972- Ավստրալիայում գտնվեց աշխարհի ամենամեծ ծիածանաքարը (օպալ, 1520 կարատ)

1974- Մաո Ցզե Դունը հայտարարեց կուլտուրական հեղափոխության սկիզբը

1974- երկու տարի վարժեցնելուց հետո ԱՄՆ-ում Նիմ Չիմսկի անունով շիմպանզեն գրեց առաջին բառը

1976- Գվատեմալայում երկրաշարժի հետևանքով զոհվեց 22 հազար մարդ

1976- Ինսբրուկում սկսվեցին Տասներկուերորդ ձմեռային Օլիմպիական խաղերը

1976- ԽՄԿԿ ԿԿ-ն Սև և Ազովի ծովերի աղտոտվածության դեմ պայքարի մասին որոշում կայացրեց

1978- հռչակավոր կուտուրիե Կելվին Կլայնը 100 հազար դոլար փրկագին վճարեց իր դստեր համար

1985- ընդունվեց կտտանքներն արգելելու մասին ՄԱԿ-ի որոշումը

1986- Իսրայելցիները պատանդ վերցրին Սիրիա գնացող լիբիական ինքնաթիռը (պարզվեց, որ ինքնաթիռում արաբ ահաբեկիչների գտնվելու մասին տեղեկությունները սխալ էին)

1988- ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդն արդարացրեց Ն. Բուխարինին, Ա. Ռիկովին և ՙաջտրոցկիստական կենտրոնի՚ մյուս անդամներին

1989- ԽՍՀՄ-ը հայտարարեց Չինաստանի սահմանից 260 հազար զինվորների հեռացման մասին

1989- կրկեսի ռուս արտիստ Մաքսիմ Դոբրովիցկին առաջինն աշխարհում ճկուն ձողի վրա կատարեց քառակի հետ սալտո

1990- Մոսկվայում տեղի ունեցավ խորհրդային իշխանության տարիների ընթացքում ամենազանգվածային ընդդիմադիր միտինգը

1992- ռուսական ՙԿուրանտի՚ թերթն առաջին անգամ կոմունիստների և հայրենասերների միության հանդեպ գործածեց ՙկարմրա-շագանակագույն՚ համադրությունը

1993- մոլդովական կոմունիստների նախկին ղեկավար Պյոտր Լուչինսկին ընտրվեց Մոլդովայի նախագահ

1997- Հյուսիսային Իսրայելում պայթուցիկով ուղղաթիռների պայթյունից զոհվեց 73 մարդ

1998- Բիլ Գեյթսը տորթ նետողների զոհ դարձավ

2000- Ավստրիայում ձևավորվեց Ազատություն նեոնացիստական կուսակցության անդամների մասնակցությամբ կառավարություն

2001- Բարսելոնում տեղի ունեցավ Ասիայից, Աֆրիկայից և Արևելյան Եվրոպայից եկածների բազմահազարանոց երթ, որոնք դուրս էին եկել իսպանական կառավարության կողմից ընդունված էմիգրացիայի մասին նոր օրենքի դեմ

2003- Կորտնի Լևը ինքնաթիռում ծեծկռտուք սարքեց

2004- Ռուսաստանում ստեղծվեց բացառիկ ՙարհեստական լյարդ՚

 
 
Ուղարկեք ձեր նշումները
Պատրաստված է Yweb-ում